📢 Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչեւ այդ պետք է կատարենք ամենակարեւոր սահմանազատումը մեր ներսում․ լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի․ իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող յուրաքանչյուր անձ այդ հարցը պետք է ինքն իրեն տա․ ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի, սրանից բացի ուրիշ ոչ մի բաժանում մեզ պետք չէ։ Այսօրվանից այս հարցը հնչելու է անդադար, հնչելու է հասցեական, այս բախտորոշ ընտրության առջեւ կանգնած են բոլորը․ կամ Նիկոլի հետ եք, կամ հայրենիքի։ [«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հաջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ]