Պաշտոնի «քաղցրությունը» Հրաժարական տալուց րոպեներ անց Նոր նորքի արդեն նախկին թաղ…

🔸🔸🔸Պաշտոնի «քաղցրությունը»
Հրաժարական տալուց րոպեներ անց Նոր նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալիս, պատասխանելով «Ֆակտոր Թիվի»-ի հարցին, փաստել է՝ չի զղջում, որ մոտ 20 օր առաջ ակտիվիստ Չախոյանին ծեծել է թաղապետարանում՝ տեսախցիկների առաջ։
Մի քսան օր առաջ միանգամայն այլ վիճակ էր. Տիգրան Տեր- Մարգարյանը դեռ հույս ուներ, որ պաշտոնը պահպանելու է ու ներողություն էր խնդրում Երևանի քաղաքապետից ու ժողովրդից: Մի խոսքով՝ զղջում էր:
Թվում է՝ մանրուք է, սակայն իրականում բացահայտում է, թե մարդն ինչպիսի «զոհողությունների» է պատրաստ՝ պաշտոնը պահպանելու համար կամ ինչպես է վերադառնում իր «բնական» վիճակին, երբ կորցնում է պաշտոնը:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=uBY3zqjUO7H8136v

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով