Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճումՉէ, փաստորեն ես ավելի լավատես էի, նույնի…

⚡️⚡️⚡️Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում
Չէ, փաստորեն ես ավելի լավատես էի, նույնիսկ՝ միամիտ լավատես, ով կարծում էր, որ էս երկրում գոնե ինչ-որ արժեքներ մնացել են:
Մասիվի ծեծի գործն ինդիկատոր էր, որը մի քանի կարևոր բաներ բացահայտեց.
— ծեծը Հայաստանում այլևս քաղաքական կատեգորիա է: Տիգրան Տեր- Մարգարյանին իր պաշտոնում պահելով՝ Փաշինյանը բոլորին, հատկապես՝ յուրայիններին ու «գրպանի» կուսակցություններին հասկացրեց, որ 2026-ին վերարտադրությունը գերնպատակ է, եթե նույնիսկ դրա գինը ծեծն եւ բռնությունը լինեն,
— Հայաստանն օրենքի երկիր չէ, որովհետև իշխանության վերնախավը, դրա «վեցնոցները» օրենքից վեր են, իսկ ընդդիմադիրներ համար՝ օրենքը գործում է անհամաչափ խիստ,
— Երևանը քաղաքապետ չունի. Ավինյանն սոսկ Փաշինյան- Սարգսյան համաձայնության պատանդն է, որի հեղինակությունը կարելի է «քացու տակ» տալ՝ ընդամենը մի շանտաժով, որի հետ գործող վարչապետը համերաշխ է,
— հայկական արևմտականության կամ դրա տնազի սիմվոլը ծեծն ու շանտաժն են: Ավելորդ է ասել, որ հայրենիքի գողի գրպանում տեղավորված խուժանը որևէ աղերս չունի արևմտյան արժեհամակարգի հետ՝ բացի այն հետևողականորեն վարկաբեկելուց,
— Փաշինյանը՝ նման վարքագծով հրահրում է քաղաքացիական բախումներ, որովհետև անպատժելիությունը ծնելու է նորը ու երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում:
Հ.գ- այս ամենի մասին այսօր երեկոյան խոսելու եմ իմ յութուբյան ալիքում👇
https://youtube.com/@surensurenyants?si=6ruEMJa3V-iBFEMu

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով