Կառավարությունն առաջարկում է փոփոխել անվճար իրավաբանական ծառայության հարկման կար…

Կառավարությունն առաջարկում է փոփոխել անվճար իրավաբանական ծառայության հարկման կարգը
📄 Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել անվճար իրավաբանական ծառայությունների հարկումն ընդհանուր համակարգով իրականացնելու կարգավորվան մեջ՝ նախատեսելով որոշակի բացառություն։ Այս մասին Ինֆոքոմի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ֆինանսների նախարարությունից։
⚖️ Մասնավորապես, առաջարկում է իրավաբանական անվճար ծառայությունը, այսպես ասած, ազատել նաեւ 80 տոկոս հարկման բազայից՝ պայմանով, որ անվճար իրավաբանական ծառայությունների հարկման բազան հաշվետու ժամանակաշրջանում, տվյալ դեպքում՝ ամսվա կտրվածքով, չգերազանցի ծառայություն մատուցողի ողջ շրջանառության 5 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում հիշյալ 80 տոկոսը կիրառվի միայն գերազանցող մասի նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ պետությունը սահմանափակում է չհարկվող անվճար իրավաբանական օգնության քանակը՝ դրա անվան տակ հնարավոր ստվերային գործունեություն թույլ չտալու համար։

Կառավարությունն առաջարկում է փոփոխել անվճար իրավաբանական ծառայության հարկման կարգը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *