Նախկինում չդասավանդած ավելի քան 4000 մարդ 2024 թվականին և 2025-ի առաջին կիսամյա…

🧑‍🏫 Նախկինում չդասավանդած ավելի քան 4000 մարդ 2024 թվականին և 2025-ի առաջին կիսամյակում մուտք է գործել դպրոց և աշխատում է որպես ուսուցիչ․ ԿԳՄՍ նախարար
🗣 «Այդ ուսուցիչների 80 տոկոսը մինչև 40 տարեկան են: Սա նշանակում է, որ այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում: Այն մարդիկ, որոնք նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի: Այդ ուսուցիչները գալիս են համալրելու նաև մեր ուսուցչական համակազմի շարքերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ընթացքում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով