Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չ…

⚖️ Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չէ․ Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյան
🔸 «Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով
🔸 Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել՝ պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա է Տիգրանին խոշտանգման ենթարկելու հետքեր (ձեռքերի վնասվածքներ և այլն)
🔸 Որևէ ոստիկան չի հարցաքննվել
🔸 Որևէ փաստաթուղթ կամ նյութ չի առգրավվել (տեսագրության կրիչներ, 7 ժամ ոստիկանությունում պահելու վերաբերյալ փաստաթղթեր)
🔸 Եվ ամենակարևորը՝ մինչև հիմա չի պարզվել խոշտանգման ենթարկած ոստիկաններից որևէ մեկի ինքնությունը (երկուսի ինքնությունը պարզել ենք մենք, սակայն քննիչն այդ վերաբերյալ տվյալները մեզնից դեռ չի ընդունել)», – նշել է փաստաբանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *