«Մեր ազգն ընդհանրապես չի սիրում իմաստություն և գիտություն, ծույլ է և ձանձրացող»…

🟢 «Մեր ազգն ընդհանրապես չի սիրում իմաստություն և գիտություն, ծույլ է և ձանձրացող»,- ասել է 7-րդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացին։
📜 Սկսած Խորենացուց մինչև Հայկ Ասատրյան՝ մեր մտածողներից շատերն են արձանագրել այս տխուր երևույթը և հայոց անկումը կապել իմաստների, մտքերի և գիտության տկարության հետ։
🇦🇲 2021 թ․-ին հիմնելով Հայկական համալսարանը՝ մենք նպատակ ենք դրել՝ մեր բաժին նպաստը բերելու այս խնդրի հաղթահարմանը՝ երիտասարդությանն օժտելով գիտելիքներով, հմտություններով, որոնք անհրաժեշտ են հայկական տարբեր խնդիրների լուծման համար։
📝 Ուրախ ենք՝ տեղեկացնելու, որ սկսել է Հայկական համալսարանի նոր՝ թվով 10-րդ հոբելյանական հոսքի ընդունելությունը, որ տևելու է մինչև հունվարի 31-ը։
🔗 Դիմելու հնարավոր է այս հղումով։ Մանրամասները՝ այս հղումով։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով