Իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը ծանր են տարել Արամ Զավենիչի պահվածքը․ որոշե…

🇦🇲 Իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը ծանր են տարել Արամ Զավենիչի պահվածքը․ որոշել են չմասնակցել նրա հոր թաղման արարողությանը
Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստին, նախկին եւ ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի, մասնակցելու էր գնացել նաեւ կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես, Արամ եւ Արմեն Սարգսյանները խոնարհվեցին եւ համբուրեցին Վեհափառի աջը։ Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ եւ նախօրեից չեն մարսում` ինչպե՞ս կարող էր իշխանության համախոհ Արամ Սարգսյանը խոնարհվել եւ համբուրել Վեհափառի ձեռքն այն օրերին, երբ իրենք վերջինիս հռչակել են Ռուսաստանի գործակալ, վերջին հայհոյանքներն են տալիս նրան, ավազանի անունով են կոչում ու ծանր մարտեր են մղում՝ նրան կարգալույծ անելու համար։ Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին եւ մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտքափոխվել են:
Հրապարակ օրաթերթ
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով