ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շե…

‼️ ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից:
🔸 ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի մեկնարկից հետո ՊՊԾ աշխատակիցը հայտնեց, որ armlur.am-ից Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը իրավունք չունեն լուսաբանելու նիստը, քանի որ զրկվել են հավատարմագրումից: Լրագրողները հայտնեցին, որ Գեղամ Մանուկյանն է իրենց անցագրեր տրամադրել, և Անդրանիկ Քոչարյանը թույլ տվեց, որ մնան դահլիճում:
🔸 Ապա դահլիճի մոտ եկավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը, ըստ տեղում աշխատող լրագրողների, դռան մոտից Քոչարյանին հասկացնում էր, որ պետք է դուրս հրավիրել armlur.am-ի լրագրողներին: Դրանից հետո լրագրողներին հեռացրին շենքից: Այդ ընթացքում Քնար Մանուկյանը փորձեց ցույց տալ, որ իրենք անցագրով թույլատրելի հատվածներում են միայն եղել, և քաշքշուկ սկսվեց:
📌 Նշենք, որ օրաթերթի լրագրողները մեկ տարով զրկվել են ԱԺ աշխատանքը լուսաբանելու հավատարմագրումից Հայկ Կոնջորյանին միջանցքում հարցեր ուղղելուց հետո:
Տեսանյութը՝ Factor.am

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով