«Չես կարողանու՞մ մարդկանց տալ հաց, կերակրիր տեսարաններով»Ռոբերտ Քոչարյանի և մյու…

«Չես կարողանու՞մ մարդկանց տալ հաց, կերակրիր տեսարաններով»
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հակակոռուպցիոն դատարանը նոր մեղադրանքը հաստատելու որոշում կայացրեց։ Նախընտրական տեսարանների նախապատրաստումը ապահովված է: Մարդկանց կյանքում դեպի լավը ոչինչ չի փոխվում, սառնարանը դատարկ է, գները աճում են, եկամուտները՝ ոչ, նախարարներն ու պատգամավորները միլիոնավոր պարգևավճարներ են ստանում, շքեղ կյանք վարում, թանկարժեք տներ ու մեքենաներ ձեռք բերում, սովորական մարդիկ՝ ոչ, ԲԱՅՑ կարևորը Քոչարյանը դատվում է։
Արդեն 8 տարի իշխանության են ու 8 տարի է՝ մի ազգանվամբ ծածկում են իրենց բոլոր տապալումները՝ Արցախի կործանումից մինչև ամենամանր խնդիրը։ Ինչ հարց տալիս ես ու ինչ քննադատութուն հնչեցնում ես` պատերազմում պարտությունից մինչև օդի աղտոտվածություն, ասում են՝ Քոչարյանը սարովն անցավ։ Լավ, էս ինչի՞ տեղ են ձեզ ու բոլորիս դրել, էտ ո՞ր կենդանու տեղն են ձեզ ու բոլորիս դրել։
Եթե թույլ տաք, որ իրենք մնան, ևս 8 տարի էլ կանեն այն, ինչ անում են, ձեր կյանքում ամեն ինչ կմնա նույնը, իրենց կյանքում տեսնում եք, թե դեպի լավը որքան բան է փոխվում, ԲԱՅՑ կարևորը Քոչարյանը դատվում է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով