Team Telecom Armenia-ն և Ericsson-ը ռազմավարական համագործակցության հուշագիր կնքեցինEricsson ընկերության նորագույն սարքավորումների և առաջադեմ ցանցային լուծումների ներդրմամբ Team-ը մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ: Դրանք արդեն սկսվել են Տավուշի մարզում և Երևանում, իսկ մինչև տարեվերջ ընկերությունը խոստանում է շեշտակիորեն բարելավել նաև հանրապետական ճանապարհների բջջային ծածկույթը։
Համագործակցության արդյունքում Team Telecom Armenia-ն մոտ ապագայում պատրաստ կլինի նոր սերնդի տեխնոլոգիաների և 5G ցանցի սահուն գործարկմանը։ Կապի թողունակությունն ու արագությունը կավելանան, իսկ բաժանորդները կստանան առավել կայուն և բարձրորակ ծառայություններ։
2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն ավելի քան 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրում է կատարելու բջջային ցանցի զարգացման մեջ։ Միաժամանակ, շարունակվելու է տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը։
#վճարովի_բովանդակություն
Team Telecom Armenia-ն և Ericsson-ը ռազմավարական համագործակցության հուշագիր կնքեցին
#infocom #ինֆոքոմ
Team Telecom Armenia-ն և Ericsson-ը ռազմավարական համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և առաջադեմ ցանցային լուծումների ներդրմամբ Team-ը մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման…
Leave a Reply