Ուզում ենք ունենալ անարատ, որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան…

💵 Ուզում ենք ունենալ անարատ, որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին
🗣 «2025 թվականին մենք պետական ապարատի ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի և այլ ծախսերի ֆոնդը կրճատել ենք 6,5 միլիարդ դրամով։ Սա արվել է այն տրամաբանությամբ, որ պետական համակարգը ինքնուրույն գտնի անարդյունավետ ծախսերը, ավելորդ հաստիքներն ու միավորները, որոնց վրա պետական միջոցներ են ծախսվում։ Ծախսերի կրճատումից հետո ներդրվել է կատարողականի վրա հիմնված վարձատրության պիլոտային համակարգ, որը փորձարկման փուլում է և ապագայում նախատեսվում է այն օրենսդրորեն ամրագրել»։
📣 Ըստ Փաշինյանի՝ առհասարակ այս որոշման նպատակը պետական ինստիտուտների ուժեղացումն է և որակյալ կադրերի արտահոսքը կանխելը։ |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով