«Մեր Ձևովի» հերթական հոլովակը իրարանցում է առաջացրել ընդդիմադիր շրջանակներումԵր…

🔴🇦🇲 «Մեր Ձևովի» հերթական հոլովակը իրարանցում է առաջացրել ընդդիմադիր շրջանակներում
Երեկ երեկոյան «Մեր Ձևով» շարժումը հրապարակեց հերթական քարոզչական հոլովակը, որի վերջում Նարեկ Կարապետյանը, ելնելով «համերաշխությունից», որոշում է ընդառաջել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին և նրանց ևս «աշխատանք տրամադրել»։
Քաղաքացիները մեկնաբանություններում իրենց դժգոհությունն են հայտնել՝ նշելով, որ իրենք չեն կարող համերաշխ լինել Փաշինյանի ու նրա թիմի հետ, և «Մեր Ձևովի» կողմից այս մոտեցումը հարցեր է առաջացնում, քանի որ մարդիկ ընդդիմությունից ակնկալում են փոխել Փաշինյանին ու նրան պատասխանատվության ենթարկել, այլ ոչ թե աշխատել նրա հետ։
«Մեր Ձևով» շարժումը երևի թե պետք է վերանայի քարոզչական գծով պատասխանատուների աշխատանքը, քանի որ եթե այս ձևաչափը շարունակվի, շարժումը պարզապես կկորցնի վստահությունը ընտրողների շրջանում։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով