Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի…

🚧 Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։
❗️Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից այս պահին քննության են մասնակցում 118-ը, 40 բացակա կա։ Այս մասին հայտնել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
🗣 «Քննությունը մեկնարկել է 11։30–ին և կտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո քննարկումներ տեղի կունենան, կվերլուծվի իրավիճակը և լուծումներ կառաջարկվեն։ Գործընթացն անպայմանորեն դիմորդի շահերից պետք է լինի, որովհետև նրանք չեն կարողացել քննության հասնել իրենցից անկախ հանգամանքներում և օգտվել միասնական քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորությունից (ամառայինից բացի խմբ)»,- նշել է նա։ | armeniasputnik.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով