Կլանների բախում․ հայտնի է, թե ինչու են «Շիշ Բռնողին» դուրս թողել ՔՊ ցուցակից«Ժո…

🇦🇲 Կլանների բախում․ հայտնի է, թե ինչու են «Շիշ Բռնողին» դուրս թողել ՔՊ ցուցակից
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայկ Սարգսյանի դեմ գործել է ազդեցիկ կլանային համակարգ։
Ըստ ՔՊ-ական աղբյուրների՝ գործընթացների մեկնարկային կետը եղել է ՔՊ նախաձեռնող նիստերից մեկը, որտեղ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Տավուշի մարզում տեղի ունեցող զանգվածային և անթույլատրելի ծառահատումների մասին։ Սարգսյանի ներկայացրած տվյալները վերաբերել են Փաշինյանի ընտանիքի քավոր Ղալումյաններին։
Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ այդ բացահայտումից հետո իրավիճակը լարվել է այնքան, որ Փաշինյանի ներկայությամբ անգամ տեղի է ունեցել քաշքշուկ․ Հայկ Սարգսյանը քաշքշել է Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին։
ՔՊ-ականները խոստովանում են, որ Հայկ Սարգսյանի դեմ ակտիվ դավեր է նյութել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իր շուրջ համախմբելով վարչապետի աներորդի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։
Պատճառը եղել է այն, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրել է խաղատնային բիզնեսին օժանդակելու մեջ՝ թեմա, որը իշխանության ներսում վաղուց համարվում է զգայուն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով