Այս խտանկարում «հիանալի է» ամեն ինչ։ Նյութը վերցված է Ուկրաինայի արտաքին հետախու…

Այս խտանկարում «հիանալի է» ամեն ինչ։
Նյութը վերցված է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունից։ Եթե անձամբ չստուգեի, ապա կկարծեի, թե դեռահաս վերլուծաբանի տեքստային բլոգ է։
Խոսվում է TRIPP-ի մասին։ Նշվում է, որ «վերջապես դա կզրկի Ռուսաստանին Հարավային Կովկասում հիմնական խաղացողի դիրքից»։ Ռուսաստանը գրված է փոքրատառով (նույնիսկ նախադասության սկզբում), ինչն արդարացված կլիներ, եթե գործ ունենայինք դեռահաս վերլուծաբանի հայրենասիրական թռուցիկի հետ, ոչ թե արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական կայքի։ Թունոտ մանկամտությունների որպիսի՜ ընդհանրություն այս երկրի իշխանությունների և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների միջև…
«Հրաշալի է» նաև ադրբեջանական համացանցային տիրույթից հարավային Անդրկովկասի՝ առաջին պատահած քարտեզանկարի վերաթողարկումը։
Բայց վերադառնանք «մեր ոչխարներին»։ Սեփական երկիրն անդունդի հասցրած ուկրաինական իշխանությունների «ինտերնացիոնալիստական սոլիդարությունը» մեր երկիրն անդունդի հասցրած դե-ֆակտո իշխանությունների հետ զզվանքից բացի՝ այլ բան չի կարող հարուցել։
Ինչպես 1920-ականների որոշ հայ բոլշևիկներ էին նենգ հաճույք ստանում Հայաստանը «համաշխարհային հեղափոխության բագինին» զոհաբերելուց, այնպես էլ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն են հաճույք ստանում Հայաստանը թուրքական միջանցք դարձնելուց։ Իսկ «համաշխարհային հեղափոխության բագինի» մյուս «կպչանացուներն» էլ կողքից նայում, ձայնակցում են…
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով