Երևանն ու Թեհրանը մտածո՞ւմ են Թբիլիսիի մասին
🇦🇲🇦🇲🇦🇲Իրանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափել է Հայաստանի տարածքով Իրանի՝ դեպի հյուսիս և դեպի Արևմուտք վստահելի ճանապարհի հանգամանքը՝ ասելով, որ այդ ուղղությամբ Հայաստանն ու Իրանը ունեն քննարկումներ: Դա, անշուշտ, լավ է, թեև, ըստ ամենայնի, կա քննարկումներննինտենսիվացնելու և առարկայացնելու, այսինքն՝ ավելի կոնկրետ ենթակառուցվածքային աստիճանի հասցնելու խնդիր:
Միևնույն ժամանակ կա թերևս քննարկումների մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու հարց: Մասնավորապես, խոսքը, իհարկե, Վրաստանի մասին է: Առանց Վրաստանի, Հայաստանն ու Իրանը, ըստ էության, չեն կարող ունենալ հեռանկարային խոսակցություն: Վրաստանն է ճանապարհը թե՛ դեպի հյուսիս, թե՛ դեպի արևմուտք: Ըստ այդմ՝ հայ-իրանական քննարկումը կարող է արդյունավետ լինել, եթե վերաճի եռակողմ ձևաչափի՝ կա՛մ դե ֆակտո, կա՛մ՝ ինչն ավելի ցանկալի կլինի, եռակողմ ձևաչափ դառնա դե յուրե:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply