Տեղի ունեցավ Կամո Արեյանի գործով դատակ նիստը: 2003-2009-ին Երևանի քաղաքապետի առ…

⚖️ Տեղի ունեցավ Կամո Արեյանի գործով դատակ նիստը: 2003-2009-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ համայնքային հողամասերի օտարման գործընթացում։
💬 Քրեական վարույթով պարզվել է, որ Կամո Արեյանը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 2 հողամասերի (յուրաքանչյուրը 6000 քմ մակերեսով) ապօրինի օտարման գործընթացին:
🗣 Կամո Արեյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Այսօր տեղի ունեցած դատական նիստին նշեց, որ մինչև օրս իրեն չի պարզաբանվել, թե ինչ իրավական ակտով են սահմանված իր այն լիազորությունները, որոնք, ըստ մեղադրանքի, չարաշահել է: |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով