1/2 Սա է Ադրբեջանում ընթացող քաղաքականությունը ու քարոզչությունը։ Այս նույնը ուս…

1/2 Սա է Ադրբեջանում ընթացող քաղաքականությունը ու քարոզչությունը։ Այս նույնը ուսուցանվում է ադրբեջանական հանրակրթական դպրոցներում՝ սկսած 5-րդ դասարանից։ Այսինքն՝ պատմական հիմքից զուրկ այս վտանգավոր զավթողական հայեցակարգով սերունդ է մեծանում Ադրբեջանում, դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո, որի հարցում ՀՀ կառավարությունը միմիայն օգնել է Ադրբեջանի իշխանություններին մաքրվել իրենց իրագործած հանցանքներից։
Առհասարակ, հանցագործության կոծկումն անխուսափելիորեն հանգեցնում է հանցագործի ախորժակի մեծացմանը։ Հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Մինչ ՀՀ իշխանությունները իրենց օգնում են իմիտացնել խաղաղություն, իրենք իրենց հանրության ուղեղները լվանում են այն վտանգավոր խոսույթով, որ Հայաստանը «իրենց պատմական հողն է»։ Ընդ որում, կրկնում եմ՝ սա որևէ պատմական, քաղաքական ու աշխարհագրական հիմքից զուրկ խոսույթ է, որը ակտիվ շրջանառության մեջ է դրվել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով