ՀՀ օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ …

💬 ՀՀ օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառ. կմ օկուպացված տարածքների հարցը, որի մասին ՀՀ-ն հստակ արտահակտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։
‼️ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ 
[ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ի պատասխան ՀՀ-ի՝ ուժային սցենարի պատրաստվելու վերաբերյալ ադրբեջանական կողմից մեղադրանքների] |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *