« Երիտասարդ ընտրողների ձայները թիրախավորելու նպատակով վարչապետ Փաշինյանի կողմից …

«🫶 Երիտասարդ ընտրողների ձայները թիրախավորելու նպատակով վարչապետ Փաշինյանի կողմից ստեղծած «վարչաբենդ» համույթը սխալմամբ հարվածել է այլ թիրախի՝ 30 տարեկանից բարձր ինֆանտիլ պաշտոնյաների, որոնց մոտ դեռևս մինչ միջամտությունը արձանագրվել էր վարչապետից կախվածության բարձր մակարդակ։
Տվյալ խմբի մոտ դիտվում են սուր ախտանիշներ՝ ռեֆլեքսիվ ծափահարումներ, քննադատական մտածողության կորուստ և վարչապետի ձայնը լսելուց կարճատև էյֆորիա։
Բոլոր տուժողներին խորհուրդ է տրվում անհապաղ դիմել Կախվածությունների ազգային կենտրոն՝ հետազոտման և դետոքսիկացիոն ծրագրին մասնակցելու նպատակով»:
ՀՀ պարզաբանման նախարարություն

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով