🔥 Իրանի շուրջ ինտենսիվ դիվանագիտական մաքոք է՝ շատ լարված նյարդով: Իրանը շրջապատող երկրները տագնապած են այն վտանգից, որ Իսրայելին ի վերջո կարող է հաջողվել Թրամպին մղել հարվածի, որը կբերի առավել մեծ էսկալացիայի, քան 12-օրյա պատերազմին:
Իրանի նախագահն ու արտգործնախարարը կապի ու շփումների մեջ են բոլորի հետ, բացառությամբ Հայաստանի: Համենայն դեպս մինչեւ հիմա չկա տեղեկություն Հայաստանի ԱԳ նախարարի հետ հաղորդակցության մասին: Իրանի ԱԳՆ նախարարը խոսել է Բայրամովի հետ, այսօր այցելել է Թուրքիա, Թեհրանը շփվում է Մոսկվայի հետ, Ծոցի արաբական երկրների հետ:
Հայաստան չկա: Վարչապետը զբաղված է ուրբաթօրյա դիսկոտեկով, իսկ արտաքին գործերի նախարարն էլ «հյուրախաղերի» է Եվրոպայում: Այո, հյուրախաղերի, որովհետեւ համենայն դեպս առ այսօր Հայաստանի ԱԳ նախարարը այդ այցերի ընթացքում չի արել որեւէ լրջմիտ քաղաքական բովանդակություն պարունակող ելույթ, բացի «հիբրիդային» գրոհների մասին միֆերից, որոնց նպատակն ընդամենը ընտրական ցիկլում իրավաչափությունից հեռու քայլերի հարցում Եվրամիության լոյալություն կորզելն է:
Մյուս կողմից, Իրանն էլ թերեւս Երեւանին իր ասելիքը ասել վերջացրել է եւ այլեւս չի տեսնում սուբյեկտ, որի հետ կարող է խոսել կամ իմաստ ունի խոսել: Ի վերջո, եթե Հայաստանի քաղաքականության նարատիվները որոշվում են Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացումներով, ի՞նչ իմաստ ունի խոսել Հայաստանի հետ՝ եթե կարելի է ամեն ինչ խոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:
Տխուր ու մտահոգիչ պատկեր է, բայց այն այլեւս ենթակա է փոփոխության միայն ու միայն Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակի խորքային փոփոխության պարագայում: Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ չափից շատ ցանկանա, այլեւս որեւէ կերպ ի վիճակի չէ փոխել այն դրությունը, որի մեջ դրել է Հայաստանը 2022 թվականից ի վեր:
Իրավիճակ փոխելու նրա միակ միջոցը իր իշխանական կարգավիճակը փոխելն է, այսինքն այլեւս իշխանություն չլինելը: Բայց, ես խիստ կասկածում եմ, թե նա ինքը այսօր ունի անգամ դա անելու բավարար սուբյեկտություն:

Թողնել պատասխան