🇹🇷 Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության օրդեր է տվել: Այս մասին գրում է թուրքական Sabah թերթը: Ըստ թերթի՝ նա և մի շարք այլ անձինք ձերբակալվել են կոռուպցիոն գործի շրջանակում:
📌 Նշենք, որ Իմամoղլուն Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է նախագահական առաջիկա ընտրություններում: Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Ստամբուլի համալսարան՝ ստուգելու Իմամօղլուի բիզնեսի կառավարման դիպլոմի իսկությունն ու օրինականությունը։ Ըստ երկրի Սահմանադրության՝ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը: |news.am|

Leave a Reply