Ինչպե՞ս է ընթանում Գազայում Թրամպի հաստատած խաղաղությունը: Միայն այսօր Իսրայելը …

💥Ինչպե՞ս է ընթանում Գազայում Թրամպի հաստատած խաղաղությունը: Միայն այսօր Իսրայելը սպանել է գրեթե երկու տասնյակ պաղեստինցի: Ըստ էության սպանությունները շարունակվում են ամեն օր: Իսրայելը ամեն օր հարվածում է՝ տարբեր կերպ, բայց մարդիկ շարունակում են մահանալ այդ հարվածներից:
Բայց, Գազան Թրամպի «8 խաղաղությունների» շարքում է, ինչպես օրինակ նաեւ Հայաստանը:
Ադրբեջանն իհարկե չի կրակում, ոչ ամեն օր, եւ ոչ էլ հազվադեպ: Բայց, Ադրբեջանն էլ շարունակում է Հայաստանին ներկայացվող պահանջները՝ ամենօրյա ռեժիմով: Դրանք ռազմա-քաղաքական են, դրանք տնտեսական են, դրանք իրավական են: Այդ պահանջների նպատակը մեկն է՝ յուրացնել Հայաստանը, վերածել Հայաստանը մի մեծ «ռազմավարի»:
Իսրայելը կրակում է, որովհետեւ ի վիճակի չէ այդ խնդիրները լուծել այսպես ասած փափուկ ուժով: Ադրբեջանը գոնե առայժմ հասել է մի ռեժիմի, երբ փափուկ ուժի կիրառումն արդյունավետ է:
Թրամպը Հայաստան-Ադրբեջան պատմության մեջ մտել է հենց այդ պատճառով՝ որ սկսել էր աշխատել այդ փափուկ ուժը: Այսինքն, Թրամպը ոչթե խաղաղություն է բերել կամ հաստատել, այլ ընդամենը դարձել է Հայաստաննի հանդեպ Ադրբեջանի ու Թուրքիայի «փափուկ ուժի» բաժնետեր:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով