Անհրաժեշտ է կոնսենսուսի ձևավորում բռնապետության «կոստյումը» հանելու շուրջ
Քաղաքական դաշտում արդեն իսկ կա շատ կոնկրետ առաջարկ, որ մեկ մարդու ձեռքում այսքան լիազորություն չպետք է կենտրոնացված լինի։ Սա եղել է սխալ, սա այն սխալն էր, որը ճակատագրական եղավ Արցախի ու Հայաստանի համար ու եթե մենք ուզում ենք ունենալ երկիր, որտեղ չենք ունենա բռնապետ, կունենանք հակակշիռների մեխանիզմ, ապա մենք պետք է համաձայնություն տանք այդ առաջարկին։
Այս պահին գլխավոր խաղացողներից առնվազն մեկի կողմից կա այդ առաջարկը։ Ընդդիմադիր մյուս բևեռները ևս պետք է հայտարարեն, որ իշխանության գալու դեպքում գնալու են այս ճանապարհով։
Սերժի հագով կարված կոստյումը Նիկոլի վրայից հանելուց հետո չպետք է հագնի որևէ այլ անձ՝ անկախ անուն-ազգանունից։ Մեկ մարդու ձեռքում նման աստիճանի լիազորություններ չպետք է լինեն։
Հ․Գ․ նաև առաջարկում եմ, որ հասարակական գործիչները, բլոգերները, ինֆլյուենսերները, պարզապես ակտիվ քաղաքացիները ևս իրենց հարթակներում, էջերում կիսվեն այս թեմայով, խոսեն այս մասին ու միանան այս առաջարկին։ Սա ևս հստակ ուղերձ կլինի ընդդիմությանը։

Թողնել պատասխան