Միացյալ Նահանգների կողմից սկսված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային…

🇮🇷🇺🇸 Միացյալ Նահանգների կողմից սկսված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի։ Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին:
🗣 Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս էր հայտնել, որ Իրանը կհամաձայնվի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։
🔸 Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։
|civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով