Քաղաքական դաշտում հայտնվել է «Բոլորին դեմ եմ» շարժումը: Քաղաքական դաշտում այսպիս…

Քաղաքական դաշտում հայտնվել է «Բոլորին դեմ եմ» շարժումը:
Քաղաքական դաշտում այսպիսի անվանումով շարժում ձևավորելը երկու նպատակ կարող է ունենալ:
1. Սաբոտաժ անել 2026 թ. պառլամենտական ընտրությունները և ընտրության հաջորդ օրը ձևավորել նոր այլընտրանքային քաղաքական ուժ` հաջորդ հինգ տարվա ընտրական փուլի համար: Այսպիսի սաբոտաժից շահելու է իշխանությունը, որովհետև քաղաքական ներկայիս դաշտից հոգնած կամ ընտրությանը առհասարակ չգնացող ընտրազանգված կարող է չմասնակցել ընտրություններին և չքվեարկել այլ քաղաքական ուժի օգտին` մնալով շարժման պրոպագանդայի տակ:
2. Գրանցել համանուն կուսակցություն, մասնակցել ընտրություններին և փոշիացնել ձայներ: Այսպիսի մասնակցությունից շահելու է կրկին իշխանությունը, որովհետև ինչքան շատ ձայն փոշիանա, այնքան օգնելու է իշխանությանը ձգտելու 50+1 շեմին:
Հետևություն: «Բոլորին դեմ եմ» շարժումը օգնում է միայն իշխանությանը և հակասում ինքն իրեն այնքանով, որքանով որ ընտրություններին մասնակցելու համար պետք է ունենա ցուցակ և վարչապետի թեկնածու:
Առաջարկում եմ «Բոլորին դեմ եմ» շարժումը չխառնվի այս ընտրություններին (առհասարակ չերևա տեսադաշտում և դադարեցնի իր պրոպագանդան) և 2026 թվականի հունիսի 7-ից հետո ներկայացնի իրենց «սրտի վարչապետի թեկնածուին», եթե բոլորին դեմ է: Այսպես ինձ համար շարժումը հասկանալի կլինի, հակառակ պարագայում, կներեք շարժման մասնակիցներ, բայց դուք խաղում եք Փաշինյանի խաղը և օգնելու եք նրան վերընտրվել:
Անի Սամսոնյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով