Հայաստանի ԱԺ նախագահը Ֆակտորին տված հարցազրույցում պատասխանելով Թրամպի ուղուն Ռ…

🔴🔴 Հայաստանի ԱԺ նախագահը Ֆակտորին տված հարցազրույցում պատասխանելով Թրամպի ուղուն Ռուսաստանի միանալու վերաբերյալ հարցին, ասել է, թե դա նշանակում է ամեն ինչ անել, որ Թրամպի ուղին հանկարծ չաշխատի:
Ընդհանրապես, կարծում եմ այդ հարցը Հայաստանի ԱԺ նախագահին կամ նույնիսկ վարչապետին ուղելը միանգամայն ավելորդ է: Թրամպի ուղու հարցում նրանք ընդամենը ունեն ֆորմալ ներկայություն: Ռուսաստանը կմիանա այդ ուղուն, Ինդոնեզիան, Սենեգալը, թե Գրենլանդիան, որոշվելու է Հայաստանից դուրս: Դրա որոշողը առաջին հերթին լինելու են Միացյալ Նահանգները, հետո Ռուսաստանը եւ Չինաստանը:
Հայաստանին «կվերապահվի» այդ որոշումների ֆորմալ հաստատողի կարգավիճակը, ինչպես եղել է մինչեւ հիմա:
Սա է իրերի դրությունը, դուր գա դա որեւէ մեկին, թե ոչ: Այլ կերպ լինելու համար Հայաստաննի թե կառավարող քաղաքական ուժը, թե քաղաքական համակարգը ընդհանրապես, պետք է լինեին բոլորովին այլ որակների կրող:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով