Երեկվա վերլուծությունիցս ժամեր անց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «X» սոցիա…

Երեկվա վերլուծությունիցս ժամեր անց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ, փաստացիորեն, հաստատել է, որ նշածս երեք նախաբանակցային ուղղություններով Իրանը կարողացել է առաջ մղել իր շահերը։
Ըստ նրա՝ բանակցությունները վերաբերելու են միջուկային օրակարգին (ուղղակիորեն նշված է՝ «nuclear talks» և ուրիշ ոչինչ), այնուհետ՝ դրանք տեղի կունենան այս ուրբաթ Օմանի մայրաքաղաքում, այլ ոչ թե Թուրքիայում և, ի վերջո՝ քննարկումը կլինի երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով (նշված է՝ «with the United States), առանց տարածաշրջանային այլ դերակատարների մասնակցության։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով