Հարգելի լրագրողներ, բարեկամաբար ձեզ հորդորում ենք չտրվել քաղաքական ինտրիգներին ու չդառնալ այս կամ այն քաղաքական գործչի անձնական օգտագործման գործիքը՝ ընդդեմ մեկ այլ քաղաքական գործչի։
Ձեզ կոգևորեն, «դուխ» կտան, կօգտագործեն ու հետո, երբ կհասկանաք, թե ինչ կատարվեց, արդեն ուշ կլինի։ Ուշ կլինի այն իմաստով, որ ձեր հեղինակությունը հավասարեցրած կլինեն հողին, ձեզ կդարձնեն «էժան», «դեղին մամուլի» լրագրող։
Ինչ վերաբերվում է իրենց ընդդիմադիր հռչակածներին, ապա լավ ճանապարհ չեք ընտրել ու ընդդիմության ներսում ինտրիգներ ստեղծելը, հակադրություններ ստեղծելը, իրար վրա հոդվածներ գրել տալը դա բացառապես մեկ մարդու է ձեռք տալիս, իսկ թե ում, ինքներդ հասկացեք։
Այս անգամ սահմանափակվենք առանց անուններ հնչեցնելու՝ ամենևին չբացառելով, որ հաջորդ նմանատիպ գրառումներում կտրվեն կոնկրետ անուններ, շահառուների անուններ։
Էլ ավելի դատապարտելի ու անընդունելի է, երբ այս «էժան» խաղերի մեջ փորձ է արվում օգտագործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Սրբազաններին։ Իշխանությունները ևս եկեղեցին փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար, ինչո՞վ եք դուք տարբերվում իշխանություններից։ Մենք հստակ ասում ենք՝ ՈՉ, սա անընդունելի է։
Հ․Գ․ հեղինակություն ու հարգանք ստեղծելը տարիներ է պահանջում, իսկ դա կորցնելը՝ ընդամենը րոպեներ։

Թողնել պատասխան