Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, նախատեսեն կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստանով կամ Թուրքիայով հեռանալու հնարավորությունը», — նշված է ծանուցման մեջ։
Նշվում է, որ բաց է Հայաստանի ցամաքային սահմանն Ագարակ-Նորդուզ հատվածում։
Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար, հետևաբար, Իրանից շտապ հեռանալու կարիք ունեցողները պետք է այլ տարբերակներ դիտարկեն։
Բացի այդ, Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել ցույցերից, ապահով վայր գտնել իրենց բնակության վայրում, ունենալ սննդի, ջրի և անհրաժեշտ պարագաների պաշարներ, լիցքավորված պահել հեռախոսը և հետևել նորություններին։
Նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի 6-ին Օմանում բանակցություններ կանցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Թողնել պատասխան