Լուվրի թանգարանը հայտարարել է, որ Նապոլեոն III-ի կնոջ՝ ֆրանսիական կայսրուհի Եվգե…

Լուվրի թանգարանը հայտարարել է, որ Նապոլեոն III-ի կնոջ՝ ֆրանսիական կայսրուհի Եվգենիայի թագը, որը կոտրվել էր Լուվրում 2025 թ. հոկտեմբերին կատարված կողոպուտի ժամանակ, «գրեթե անվնաս» է և կարող է լիովին վերականգնվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Վերականգնման աշխատանքները վերահսկելու համար ընտրվել է փորձագիտական հանձնաժողով՝ թանգարանի նախագահ Լորենս դե Կարի գլխավորությամբ։
Թագից բացակայում է ութ ոսկե արծիվներից մեկը, սակայն պահպանվել են 56 զմրուխտները և 1354 ադամանդներից բոլորը, բացառությամբ 10-ի։
Թանգարանը հրապարակել է թագի առաջին լուսանկարները գողությունից հետո՝ նշելով, որ այն «խիստ դեֆորմացված» է այն բանից հետո, երբ գողերը փորձել են այն հանել ապակե ցուցափեղկից բացված նեղ անցքով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով