2020 թ․ հոկտեմբերի 10-ին «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց զորքի կազմում մարտակա…

❗️ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց զորքի կազմում մարտական առաջադրանքի է ուղարկվել 1 ամսվա ժամկետային զինծառայող Սարգիս Խաչատրյանը.
⚖️ «Մի զինվոր ինձ ասաց, որ իրենց հրամանատարը՝ Վահե Սահակյանը, ասել է՝ ով լավ տղա է, թող առաջ գա։ Այդպես իրենց վաշտից 18 նորակոչիկ մեկ քայլ առաջ է եկել․․․ Իմ տղան ինձ զանգել է հոկտեմբերի 10-ին, հարց է տվել՝ մամ, ճի՞շտ է, որ 5 հազար զոհ ունենք։ Մինչեւ հիմա մտածում եմ՝ ամսի 10-ին իմ էրեխեն էդ հարցը խի՞ է տվել (նկատի ունի՝ պատերազմի այդ փուլում ինչպե՞ս է շրջանառվել է պատերազմի ավարտին եղած զոհերի թիվը,-հեղ․),- դատարանում պատմեց զինվորի մայրը։
🗣 Երբ նա կապ է հաստատել այդ հրամանատարի հետ, վերջինս ասել է․ «Ես իմ վաշտի 18 զինվորի տվել եմ 7-րդ վաշտին, իրենց տարել են Ջրական, ու իրենք չկան։ Ասում եմ՝ այսի՞նքն չկան, ապրա՞նք են, որ տվել եք․․․ Ասում է՝ տիկին, ինձ էլ չզանգես, ու անջատում է»։ Հաջորդ անգամ, երբ զանգել է, պատասխանն ավելի կոպիտ է եղել․ «Լսի, արա՛, ինձ էլ չզանգես, կարողա՞ ջոգել ես՝ տղուդ հերն եմ, պիտի իմանամ՝ տղադ ուր ա»։
📎 Կարդալ ավելին

«Ով լավ տղա է, թող առաջ գա»․ ըստ ծնողի՝ այսպես է հրամանատարը համալրել մարտի մեկնող զորքի կազմը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *