Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային …

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն նաև անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ջանքերը՝ ուղղված խաղաղության ինստիտուցիոնալացմանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով