Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկադիր կ…

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թվականի գործունեության հաշվետու խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում են ծառայությունից։
2025 թվականի ընթացքում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել շուրջ 2,8 մլն․ կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 64 մլրդ․ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 11%-ով: Բռնագանձված գումարից պետական բյուջեի օգտին գանձվել է շուրջ 21 մլրդ․ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 39 մլրդ․ դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 3 մլրդից ավելի, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 9 մլն․ դրամ։
Ծառայության ամփոփ տվյալների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից Կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12,464 պարտապան։
Ամփոփելով արձանագրված ցուցանիշները՝ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը դրական է գնահատել ծառայության 2025 թվականի գործունեությունը՝ միաժամանակ շեշտելով, որ 2026 թվականին անելիքները շատ են։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով