«Ո՞նց տեղի ունեցավ, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցը դարձավ տարածաշրջանային…

«Ո՞նց տեղի ունեցավ, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցը դարձավ տարածաշրջանային ուղևորություն, հարց երկրորդ․ ինչի՞ց է բաղկացած այդ ամբողջ գործընթացի հայաստանյան բաղադրիչը»։



«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է․ պատգամավորն անդրադարձել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին։

«Երրորդ հարցը․ ինչպե՞ս է տեղի ունենալու փոխնախագահ Վենսի տեղաշարժը՝ Ադրբեջանից Հայաստան կամ Հայաստանից Ադրբեջան։ խոսքը գնում է այն վտանգի մասին, որ այդ անցումը կարող է տեղի ունենալ Սյունիքի միջոցով։ Այսինքն՝ Սյունիքով մտնի։ Հիշեցնեմ, որ նախկինում անգամ մշակութային ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նմանատիպ միջազգային միսիաների դեպքում երբեք Հայաստան–Ադրբեջան կամ Ադրբեջան–Հայաստան անցումը այդ հատվածով չի իրականացվել»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով