Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու հարցը չքննարկվեց. ավագանու անդամների մեծ մա…

🚌 Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու հարցը չքննարկվեց. ավագանու անդամների մեծ մասը լքեց դահլիճը
📌 Զինծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունն ընդունելուց հետո իշխանության ներկայացուցիչները, «Հանրապետություն» խմբակցության հետ, լքեցին նիստերի դահլիճը։ Ավագանու ուղիղ եթերը ընդհատվեց։ Նիստերի դահլիճում մնացին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչները։
📌 Հիշեցնենք, որ նախաձեռնությունը «Մայր Հայաստան» խմբակցությանն էր, որը քաղաքապետարան էր ներկայացրել նաև քաղաքացիների 17 հազար ստորագրություն:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *