Հայաստանը 2025 թվականի ընթացքում շարունակել է խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։
Այս մասին
արձանագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արտաքին գործերի նախարարությունում գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ ըստ առաջնահերթությունների։
Անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացում արձանագրված կարևորագույն զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը և նախաստորագրմանը, ընդհանուր առմամբ Վաշինգտոնյան համաձայնություններին, վստահության ամրապնդմանն ուղղված քայլերին և նախաձեռնություններին։ Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:
Խաղաղության գործընթաց, շոշափելի արդյունքներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում. ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականը
Հայաստանը 2025 թվականի ընթացքում շարունակել է խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Թողնել պատասխան