Իրապես հուսադրող է տեսնել, որ հայկական հանրային տիրույթում ձևավորվում է հստակ մոտեցում, հորդոր՝ ուղղված ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ օգնել ազատ արձակել մեր հայրենակիցներին գերությունից։ Այս օրերին բազմաթիվ նամակներ են ուղղվել փոխնախագահին՝ կոչեր, հորդորներ։
Իմանալով Ալիևի քաղաքականությունը՝ վստահ եմ, որ եթե ուղիղ խոսք հնչի ԱՄՆ-ից, ապա նա իրապես չի կարող շարունակել գերության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Ընդ որում՝ այս օրերին ադրբեջանական լրատվադաշտում ևս հայտնվում են կարծիքներ, որ Վենսը կարող է նման պահանջ դնել՝ հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցով, ու Բաքուն չի կարողանա դրան ընդդիմանալ։
Կարծում եմ՝ պետք է շարունակել հանրային կարծիքի կոնսոլիդացիան այս հարցի շուրջ, հատկապես փոխնախագահի այցի նախօրեին։ Բաքվի բանտում ոչ մի հայ չպետք է մնա։ Դա մեր ազգային անվտանգության և արժանապատվության հարցն է։
Photo
Թողնել պատասխան