«Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների …

📣 «Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը։
📍 «Գյումրու ղեկավարի պաշտոնակատար և ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ խնդրանքով պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվի Գյումրու Շիրակացի փողոցը։ Շնորհակալ եմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և Կառավարությանը»։ Խուդաթյանն իր հերթին հաստատել է, որ Մինասյանի առաջարկությամբ հարցը ներառվել է պետբյուջեի ֆինանսավորման ծրագրում։
📍 Սակայն, ուշագրավ է, որ դեռևս 2024թ․ մայիսի 16-ին նույնաբովանդակ գրավոր ուղերձով ՀՀ կառավարությանն էր դիմել Գյումրի համայնքի ավագանին»,- ասվում է դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով