Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում որպես հրավիրյալ բանախոս կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին, որը կազմակերպում է Euronews-ը։
ՀՀ վարչապետի մասնակցության մասին Euronews-ը հայտարարել է իր պաշտոնական «Ֆեյսբուք»-ի էջում։
Գագաթնաժողովի շրջանակում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնյաները կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները, եվրոպական անվտանգությունը և ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ինչպես նաև ժողովրդավարության և բարեփոխումների հարցեր։

Թողնել պատասխան