Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գ…

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Աղավնատուն, Նշան Մաթևոսյան 1)։
ՇՎՏՄ-ից հայտնում են՝ ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի 1 աշտարակի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով