Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը Իրանում հակակառավարական ցույցեր…

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը Իրանում հակակառավարական ցույցերի մասնակիցների կողքին է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ պատասխանելով Իրանում ընթացող զարգացումների վերաբերյալ ամերիկացի լրագրողի հարցին։
«Մեր նախագահը հայտարարել է, որ մենք Իրանի խաղաղ ցուցարարների կողքին ենք, մենք նրանց սատարում ենք»,- ասաց Վենսը։
Անդրադառնալով ԱՄՆ-Իրան բանակցություններին՝ Վենսը նշեց, որ այս հարցի վերաբերյալ հետագա անելիքները որոշելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով