Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցության առանցք…

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցության առանցքում մեկ նպատակ կա՝ խաղաղությունն ու կայունությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին։

«Մեր բոլոր գործողությունները և համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ ուղղված են խաղաղությանը և կայունությանը, և ես համոզված եմ, որ այդ նպատակն իրագործելի է։ Մենք արդեն տեսնում ենք, որ շատ կարևոր է արձանագրել, որ այն խաղաղությունը, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին հռչակվեց, ինքն արդեն գետնի վրա, իրականության մեջ արտահայտվում է, և Միացյալ Նահանգների և Հայաստանի համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է և այդպիսին կլինի միշտ»,- նշեց վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով