Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննարկել են Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակականությունը։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց Վենսի հետ առանձնազրույցից հետո:
«Կարևորել եմ նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ և պատրաստակամություն ենք հայտնել էլ ավելի զարգացնել դրանք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց ԱՄՆ փոխնախագահի և նրա ընտանիքի այցը Հայաստան և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ԱՄՆ կուռ կապերն էլ ավելի զարգացնելու Վենսի պատրաստակամության և անձնական ներդրման համար։

Թողնել պատասխան