ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա…

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններում
Վենսն այս մասին խոսել է Երևանում փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ` ընդգծելով, որ Փաշինյանն այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել` ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։

«Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը (Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին է-խմբ.) բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ վիճակում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, մենք խոսեցինք դրա մասին։ Եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել` նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։ Սա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունեցել, բայց կարծում եմ, որ մենք արդեն մեծ առաջընթաց ենք գրանցել ընդամենը մի քանի ամիսների ընթացքում՝ [2025թ.] օգոստոսի 8-ից ի վեր»,-նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով