Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցե…

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցի ավարտին Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում կատարել է հետևյալ գրառումը.

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն ապագայի, որտեղ խաղաղություն է և փոխըմբռնում»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով