Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է թմրաբանական կամ հոգեբուժական եզրակացության հիմքով վարորդական իրավունքից զրկելու գործընթացի ավտոմատացմանը։
Նախարարի տեղակալը նշեց, որ գործող օրենքը սահմանում է վարորդական իրավունքի դադարեցման չորս հիմք՝ դատարանի կամ լիազոր մարմնի վարչական ակտով անգործունակ ճանաչվելը, անձի մահը, ինչպես նաև թմրաբանական կամ հոգեբուժական համապատասխան եզրակացությունը։ Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է հենց չորրորդ հիմքին՝ թմրաբանական և հոգեբուժական եզրակացություններին։
Փոխնախարարի ներկայացմամբ՝ ներկայում յուրաքանչյուր վարչական գործողության ժամանակ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները առանձին հարցումներ են կատարում թմրաբանական և հոգեբուժական հաստատություններին՝ պարզելու տվյալ անձի սահմանափակումների առկայությունը։ Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն գործում է էլեկտրոնային առողջապահական համակարգը՝ «ARMED»-ը, առաջարկվում է գործընթացը ամբողջությամբ ավտոմատացնել։

Թողնել պատասխան