ՔՊ-ի ձիերը__Հռոմեացի պատմաբան Սվետոնիուսը պատմում էր, որ Կալիգուլան այնքան շատ է…

ՔՊ-ի ձիերը
__
Հռոմեացի պատմաբան Սվետոնիուսը պատմում էր, որ Կալիգուլան այնքան շատ էր սիրում իր Ինցիտատ ձիուն, որ նրան Հռոմի Սենատի անդամ է սարքել, նաեւ նրան ամուսնացրել է գեղեցկուհի Պենելոպա ձիու հետ, կազմակերպելով ճոխ հարսանիք։
Մեկ այլ վարկածով, Կալիգուլան Ինցիտատին ոչ թե սենատոր, այլ կոնսուլ է դարձրել։
Այս ամենին կարելի էր վերաբերվել որպես պատմական անեկդոտ, եթե չլիներ ԱԺ պատգամավորների թեկնածուների ցուցակագրումը ՔՊ վարչության կողմից։ Որն է ցուցակագրման հիմնական սկզբունքը։ Սկզբունքը շատ պարզ է, որն անթաքույց հարցի տեսքով տալիս է ՔՊ այսօրվա Կալիգուլան։
— Դուք պատրաստ եք անվերապահ կերպով պաշտպանել ՔՊ, այսինքն իր ցանկացած որոշումը։
Եթե պատրաստ են, ապա ներառում են ցուցակում։
Փաստորեն ձիերի երամակ են հավաքագրում ԱԺ մտցնելու համար։ Իսկ ինչու Կալիգուլան չեր կարող նույն կերպ վարվել, եթե 21-րդ դարում մենք նման օրինակ ունենք։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Stepan Danielyan

ՔՊ-ի ձիերը
______
Հռոմեացի պատմաբան Սվետոնիուսը պատմում էր, որ Կալիգուլան այնքան շատ էր սիրում իր Ինցիտատ ձիուն, որ նրան Հռոմի Սենատի անդամ է սարքել, նաեւ նրան ամուսնացրել է գեղեցկուհի Պենելոպա…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով