Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը Բաքվում այսօր…

🇦🇿 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը Բաքվում այսօր ավարտվեց։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դատական կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
💬 Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ և հրաժարվել պաշտպանական ելույթից՝ շեշտելով, որ իր պաշտպանյալն է նման դիրքորոշում հայտնել։
🗣️ Վարդանյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ կարդացել է Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, ծանոթացել ադրբեջանական պոեզիային ծանոթանալ և այլն։ |arm.sputniknews.ru|
‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով